Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց ԼՂ վրա, և դրա հետևանքով ԼՂ բնակիչները ստիպված եղան լքել սեփական բնակավայրերը, Հայաստան տեղափոխվեց նաև պետական համակարգի ծառայողական (պետությանը պատկանող) մեքենաների մի մասը։ «Փաստերի ստուգման հարթակ»-ին հաջողվել է պարզել այդ մեքենաներից շուրջ երկու տասնյակի ճակատագիրը․ դրանք եղել են ԼՂ ՆԳՆ հաշվեկշռում և այժմ հայտնվել են (քողարկված պահվում են) ԼՂ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի մոտ:
«Հոկտեմբերի 11-ին Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ծառայողական մեքենաների մասով դեռևս չկա որոշում և դրանց հետագա տնօրինումը պարզ կլինի միայն համապատասխան որոշումներից հետո։
Այս ընթացքում ԼՂ ՆԳ վերջին նախարար Կարեն Սարգսյանը, կարծես, յուրացրել է իր նախարարության ավտոպարկի մի մասը և պահում է մեքենաներն իրեն պատկանող տարածքում:
Նախ նշենք, որ ըստ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության՝ տարածքը, որտեղ այժմ պահված են մեքենաները, 2015 թվականից սեփականության իրավունքով պատկանում է հենց ԼՂ ՆԳ վերջին նախարար Կարեն Սարգսյանին»,- հայտնում է Fip.am-ը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: