Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, քննարկել պաշտպանական ոլորտում գործակցությունը: Վոլոդիմիր Զելենսկիի և Էնթոնի Բլինքենի բանակցությունների օրակարգում է եղել, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ամրապնդման հեռանկարը:
Պետքարտուղարը վստահեցրել է՝ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած Կոնգրեսում այդ հարցով որոշակի տարաձայնություններ կան: Բլինքենը հույս է հայտնել, որ Եվրոպան ևս կօգնի Կիևին:
Դավոսում Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ ՆԱՏՕ-ից այնպիսի որոշումներ են ակնկալում, որոնք կարագացնեն Կիևի եվրատլանտյան ինտեգրումը: Ստոլտենբերը վստահեցրել է՝ Կիևը այժմ մոտ է Դաշինքին առավել քան երբևէ:
Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: