Եմենի ափերի մոտ Մալթայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավ է հարձակման ենթարկվել։ Արևմտյան ԶՄԼ-ները գրում են, որ վնասը չնչին է եղել: Հունվարի 15-ին էլ ամերիկյան առևտրային նավ էր թիրախում հայտնվել:
Կարմիր ծովում լարվածությունը պահպանվում է: Անսար Ալլահ շարժումը հայտարարել է, որ օրերս Եմենի տարածքին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներին ի պատասխան հութիները շարունակելու են հարձակվել Կարմիր ծովով անցնող նավերի վրա և կանգ չեն առնելու, մինչև Իսրայելը չդադարեցնի պաղեստինցիների դեմ պատերազմը:
Reuters-ի տվյալով՝ առևտրային նավերի վրա հութիների հարձակումները լրջորեն խաթարել են միջազգային առևտուրը։