Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Վոլոդիմիր Զելենսկին և Ենս Ստոլտենբերգը քննարկել են մարտի դաշտում իրավիճակը, Կիևի և Հյուսիսատլանտյան դաշինքի գործակցությունը:
Անդրադառնալով ուկրաինական քաղաքների զանգվածային հրթիռակոծությանը՝ Զելենսկին ընդգծել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման կարևորությունը։ Նախագահը հավելել է՝ ՆԱՏՕ-ից այնպիսի որոշումներ են ակնկալում, որոնք կարագացնեն Կիևի եվրատլանտյան ինտեգրումը:
Զելենսկին դրական է գնահատել նաև Դավոսում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները։