Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2023-ի կատարողականը: Նշվել է, որ շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Ներկայացվել է նաև միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարությունը: Մասնագետները մանրամասնել են, որ «արտաքին վթար» հասկացությունը այդ ռեակտորների համար վերանում է: