Վաշինգտոնը բանակցություններ է վարում Իսրայելի իշխանության հետ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազեցնելու հարցով՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հավելել՝ հիմա դրա ճիշտ ժամանակն է։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Իսրայելից չի պահանջում ամբողջությամբ դադարեցնել պայքարը ՀԱՄԱՍ-ի դեմ, քանի որ, Քիրբիի ձևակերպմամբ, շարժումը կենսական սպառնալիք է ներկայացնում։ Նրա խոսքով՝ Իսրայելն արդեն որոշ «նախնական քայլեր» է ձեռնարկել՝ կրճատել է զորքերի քանակը և ավելի քիչ ավիահարվածներ է հասցնում։
Սպիտակ տան ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է Գազայի հատվածում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: