Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հայտնում է, որ ISSF Grand Prix միջազգային մրցաշարում ունենք 2րդ ոսկին։
«Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նախ 579 (291/288) միավորով անցավ եզրափակիչ փուլ, ապա եզրափակչում մրցելով Չեխիայի թիմի հետ 17:15 հաշվով դարձավ մրցաշարի հաղթող։
Այս մրցաձևում բրոնզե մեդալի համար պայքարեց ու հաղթեց մեր 2րդ թիմը։ Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան թիմային զույգը 574 (288/286) միավոր արդյունքով 3րդ հորիզոնականով դուրս եկավ բրոնզե եզրափակիչ։
Եզրափակչում մերոնք 16:14 հաշվով հաղթելով Հունգարիայի թիմին կանգնեցին պատվո հարթակի 3րդ աստիճանին։
Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Հրաչ Բաբայանը։
10մ օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում, 622,7 միավոր արդյունքով Բաբայանը գրավեց 38րդ հորիզոնականը։
Այսպիսով՝ ISSF Grand Prix2024 միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց՝
2 Ոսկե • Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան) • Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչներ՝ Սեյրան Նիկողոսյան և Արմեն Սիմոնյան)
1 Արծաթե • Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան)
1 Բրոնզե • Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան (անձնական մարզիչներ՝ Արմեն Սիմոնյան և Նորայր Առաքելյան)»,- հայտնում են ֆեդերացիայից: