Թեհրանում հանդիպել են Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարները: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Սուբրամանիամ Ջայշանքարը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տնտեսական երկկողմ գործակցությունը, ռազմավարական կապերը: Իրանական կողմի տվյալով՝ օրակարգում է եղել Չաբահար նավահանգստի և Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման հարցը։
Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: