ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան: Այդ մասին հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Երկու երկրում էլ նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում առկա ջանքերն ու մարտահրավերները և կսահմանի հետագա համագործակցության ոլորտները:
Հայաստանում համակարգող Նեֆյուն կհանդիպի պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության ոլորտի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, կմասնակցի քաղաքացիական հասարակության կլոր սեղանին:
Վրաստանում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, հակակոռուպցիոն ինստիտուտների, քննչական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: