Երեկ երեկոյան Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզի Գավո համերգասրահում ներկա է գտնվել Ֆրանսահայ Կապույտ խաչի բարեգործական համերգին: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Լեռնային Ղարաբաղի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում:
Հայկական հազարամյա երաժշտության միջով այս ճամփորդությունը վկայում է, որ հնարավոր չէ ջնջել մի ժողովրդի և նրա մշակույթը»,- գրել է Դըկոտինյին։