Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրան 15 տարի ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Խաչատրյանը առևանգվել և Բաքու էր տեղափոխվել 2023-ի հուլիսին՝ Լաչինի միջանցքում, երբ փորձել էր բուժման նպատակով Հայաստան անցնել: Նրան մեղավոր են ճանաչել 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տեղի ունեցած սպանությունների շինծու մեղադրանքով: 68-ամյա տղամարդը չի ընդունել մեղադրանքը՝ պահանջելով արդարացնել իրեն: