2024-ը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կարևոր փոփոխությունների տարի է, հայտարարել է շրջակա միջավայրի նախարարը: Հակոբ Սիմիդյանը հիշեցրել է՝ հունվարի 1-ից ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը պետք է իրականացվի փակ շրջանառու համակարգով` հնարավորություն տալով վերականգնել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրի պաշարները: Սիմիդյանն անդրադարձել է նաև Սևանից ապօրինի որսին, ձկնորսների բողոքի ակցիաների պատճառներին:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: