Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև կենտրոնական այգու հիմնանորոգումն ընթացքի մեջ է: Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգ, հարմարավետ տաղավարներ, հովանոցներ, նստարաններ ու աղբամաններ, կկառուցվի նաև շատրվան: Շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները թիվ 5, 12 պոլիկլինիկաներում ու «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ չէին հիմնանորոգվել:
Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության այլ մանրամասներ՝ ռեպորտաժում: