Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի մեկնարկել և այս տարվա մարտին ավարտելու է ֆիզիկական անձանց պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրման տեխնիկական աշխատանքների իրականացումը՝ հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Քանի որ հայտարարագրումը փուլային տարբերակով է իրականացվելու, այս տարի այն պարտադիր է հանրային ծառայողների և իրավաբանական անձանց, այսինքն՝ ընկերությունների իրական շահառուների համար: Եկամուտները հայտարարագրելու դեպքում նախատեսված են նաև որոշակի սոցիալական կրեդիտներ, ինչը ենթադրում է, որ հայտարարագրվող քաղաքացիները կրթության և առողջապահության ոլորտներում որևէ ծախս կատարելու և հարկային հաշիվ պահանջելու դեպքում հետվճարներ կստանան:
Աշոտ Մուրադյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - Պայմանական՝ ես իմ երեխայի համար վճարել եմ կրթության համար որոշակի վճարներ՝ պայմանական դպրոցում: Ես խնդրում եմ, դպրոցը դուրս է գրում իմ անունով հարկային հաշիվ, որ ինձ ծառայություն է մատուցել դպրոցը, և ես դրա համար վճարել եմ, էդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվում է մեր տեղեկատվական բազայում, և դրա հիման վրա կատարված ծախսերը եթե գերազանցվում են 100 հազարը, մինչև 100 հազար դրամը հետ կվերադարձվի: Կարծում է սա շատ կարևոր սոցիալական կրեդիտ է... և առողջության համար էլ 50 հազար դրամ, եթե առողջապահության ապահովագրումից եք օգտվել: