2024թ. հունվարի 8-13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 15, «Քվանտ» վարժարանի՝ 13 և «Ֆոտոն» վարժարանի 5 աշակերտներ:
Ֆիզմաթ դպրոցի 15 աշակերտներից 11-ը արժանացել են մեդալների, որոնց թվում՝ 1 ոսկի, 4 արծաթ և 6 բրոնզ: «Քվանտ» վարժարանի 13 աշակերտներից 5-ն են արժանացել մեդալների, որոից՝ 1 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ: «Ֆոտոն» վարժարանի աշակերտներից մեկւ արժանացել է բրոնզե մեդալի:
Ոսկե մեդալների են արժանացել Ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Անդրեասյանը:
Սարգիս Առաքելյանը՝ որպես ամենակրտսեր մասնակից, արժանացել է նաև հատուկ մրցանակի:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 5 արծաթ և 10 բրոնզ: