Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց խուլիգանություն կատարելու համար մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։
Հիշեցնենք՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն անցնում է Արամուս գյուղում զենք կիրառելու միջադեպի գործով։