Այս օրերին Երևանը տոնական էր ու լուսավոր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Շահումյանի անվան հրապարակում բացվեց Սուրբծննդյան տոնավաճառը, որտեղ 62 տաղավարում երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասում են գնումների և համտեսի։
Ամանորյա մեր միջոցառումների շրջանակներում ունեցանք բացառիկ երաժշտական համերգներ, որի ընթացքում տարբեր արտիստներ և խմբեր իրենց կատարումներով ջերմացրեցին երևանյան երեկոները»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով լուսանկարներ։