Ադրբեջանական լրատվամիջոցները մեկը մյուսին հերթ չտալով շարունակում են պատմական աղաղակող սխալներով ռեպորտաժների և ֆիլմերի հրապարակումը: Հայկականը ադրբեջանական ներկայացնելու հերթական փորձը տարեսկզբին բացահայտվեց: Երևանի մասին կեղծ տեղեկություններով հարուստ ֆիլմում օգտագործվել էին հենց Երևանից արված կադրեր ու հարցազրույցներ:
Միջազգային կայքի միջոցով ամերիկացի հեղինակի անունից կապվել էին հայ ռեժիսոր վավերագրողի հետ և ներկայացրել, թե Ուրարտուի մասին պատմող ֆիլմի համար հարցազրույցներ են պետք, մինչդեռ հրապարակված տարբերակում Ուրարտուի մասին բառ անգամ չկա:
Այս դեպքի հետքերով գնալով՝ պարզվեց, որ դեկտեմբերի սկզբից միջազգային թղթակիցների անվան տակ Ադրբեջանի քարոզչամեքենան փորձել է կապ հաստատել բազմաթիվ ռեժիսորների և փորձագետների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։