Կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերություններն իջեցրել են կառավարման վճարները: Կենտրոնական բանկի մասնագետի խոսքով՝ նվազումը թեև փոքր է, սակայն, երիտասարդի համար, որը դեռ մոտ 40 տարի կուտակելու է, հետագայում կապահովի 3-4 տոկոսով ավելի բարձր թոշակ:
2022-ի տարեվերջին, երբ կենսաթոշակային հաշվի մնացորդը նվազել էր, շատերն անգամ կորցրել էին ամբողջ կուտակածը, բազմաթիվ քաղաքացիներ մտավախաություններ ունեին, սակայն 2023-ն այս առումով եկամտաբեր է եղել. բալանսը դրական է: Ֆոնդերի միջին եկամտաբերությունը 2014 թվականից մինչև այսօր կազմել է 7.1-8 տոկոս:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։