Մենք պետք է սովորենք պետություն ստեղծել, պետություն ունենալ, պետություն ուժեղացնել, բայց դրա համար նախ պետք է հասկանանք՝ պետությունն ինչ է` նշել է վարչապետ Փաշինյանը:
Մեր երկրի ղեկավարն անդրադարձել է հայրենասիրության մոդելին, հիշեցրել պետբյուջեի միջոցներով դպրոցներում իրականացվող երբեմն անորակ շինարարությունը:
Վարչապետի խոսքով՝ խնդիրն այն է, որ մեր հավաքական ընկալման մեջ «հայրենասիրություն» հասկացությունը դեֆորմացվել է: Պետությունը կարգուկանոն է, հայրենասիրությունը՝ պրոֆեսիոնալիզմ, ընդգծել է վարչապետը` նկատելով՝ պետք է խոստովանենք, որ մենք չգիտենք պետություն ունենալու, պահելու ու զարգացնելու հետ կապված բազմաթիվ նրբություններ:
«Սա առաջին հերթին մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտքն է»,- կուսակիցների հետ անցկացված հանդիպմանը նշել է վարչապետը, եզրափակելով՝ այս հարցադրումները կարևոր են, որպեսզի ամենօրյա մեր աշխատանքում ճիշտ դիքավորվենք մեր նպատակների նկատմամբ:
Մանրամասները՝ ռեպորտաժում։