Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Մրցումային 2-րդ օրը, 10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում, Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով 2րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։
Եզրափակչում, պահպանելով դիրքերը, Կարապետյանը 239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։