Հունվարի 13-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն-Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։
Գավառի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հարժիս- Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: