Կառավարության վերջին նիստում հաստատված ճանապարհային երթևեկության խրախուսական երկու կարգավորումից կարելի է օգտվել միաժամանակ՝ 50 տոկոսով նվազեցնելով տուգանքի չափը: Դրանք վերաբերում էին 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելուն, ճանապարհային ոստիկանության կայքում գրանցվելուն ու տուգանքի մասին տեղեկությունը առցանց ստանալուն: Տուգանքի նվազեցումը պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չի տա. փոփոխություններ կլինեն բալային համակարգում:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: