Հունվարի 11-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը քաղաքավարության այցելություն է ունեցել Միջազգային քրեական դատարան՝ հանդիպումներ ունենալով Դատարանի նախագահ Պ․ Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները շնորհավորել են դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունել Հայաստանի անդամակցությունը Դատարանին։ Ընդգծվել է, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր։