Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուռնեն մեկնել է Կիև, նրան ընդունել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սեժուռնեն Ուկրաինայում է՝ շարունակելու հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և վերահաստատելու Ուկրաինային և այդ երկրի ժողովրդին Ֆրանսիայի հավատարմությունը: Սեժուռնեն X-ի միկրոբլոգում գրել է՝ «Ուկրաինան երկու տարի պաշտպանում է իր ինքնիշխանությունը և Եվրոպայի անվտանգությունը: Ֆրանսիայի օգնությունը Կիևին երկարաժամկետ է լինելու»:
Մանրամասները՝ ռեպորտաժում։