Ընտանեկան բռնության ենթարկված կանայք ավելի հաճախ են սկսել դիմել աջակցման կենտրոններ. թիվը եռապատկվել է, կրկնապատկվել են նաև թեժ գծին զանգերը: Մասնագետները ցուցանիշը կապում են իրազեկվածության մակարդակի բարձրացման ու կարծրատիպերի փոփոխության հետ: Պետությունը բռնության ենթարկվածների համար ծրագրեր է իրականացնում՝ սովորեցնելով բիզնես հմտություններ, բարելավելով մասնագիտական կարողությունները: