Հունվարի 12-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:
Քննարկվել են հունվարի 15-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցեր:
Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել Կարեն Թումանյանի թեկնածությունը: