2023-ին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով: Վարչապետին է ներկայացվել Կադաստրի կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Նիկոլ Փաշինյանը հուսադրող է համարել վիճակագրությունը, ըստ որի՝ 2018 թվականից մեր երկրում 32 հազար 714 նորակառույց բնակելի տարածք է շահագործման հանձնվել։
Մանրամասները` ռեպորտաժում: