20 տարի անց նոր շունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Տասնամյակներ շարունակ կիսաավեր վիճակում գտնվող կառույցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն: