Ներքին գործերի նախարարության 2023-ի գործունեության հաշվետվությունը ներկայացվել է վարչապետին: Զեկուցողները նշել են, որ կատարված բարեփոխումների շնորհիվ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը։
Միջազգային հեղինակավոր վերլուծական պորտալի տվյալով` «Հանցավորության և անվտանգության ինդեքսով» Հայաստանն ուսումնասիրված 142 երկրների շարքում 7-րդն է: Այս ցուցանիշը Նիկոլ Փաշինյանը գոհացուցիչ է համարել, ընդգծել` մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը:
Մանրամասները` Վարդան Հովսեփյանի ռեպորտաժում: