Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման թեմային անդրադարձել են ԱՄՆ պետքարտուղարությունից: Վաշինգտոնը վերահաստատել է՝ ամերիկյան կողմն աջակցում է ամուր ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը Հայաստանում բարեփոխումների օրակարգը «շատ տպավորիչ» է որակել: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Մանրամասները՝ տեսաշարում: