Մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի երաշխավորել, ուստի Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Առաջարկվում է առհասարակ արգելել պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա սպասքի վաճառքը: Նախագծին դեմ են արտադրողները, նշում են, որ իրենք կզրկվեն բիզնեսից՝ հարյուրավոր մարդիկ էլ՝ աշխատատեղից: Բնապահպանների կարծիքով էլ՝ պլաստիկի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն այն վերամշակելն է:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում: