Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ողջունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակության այցը Հայաստան:
«Եվրամիությունն ու Հայաստանը 2024 թվականը սկսել են համագործակցության խորացման ուղղությամբ քրտնաջան աշխատանքով։ Այս համատեքստում ես ուրախ էի ողջունել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը, որն այցելեց Հայաստան 2024 թվականի հունվարի 9-11-ը և քննարկեց Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հնարավոր համագործակցության տարբերակները»,- գրել է Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում։