Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի, ինչպես նաև հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի, հոկտեմբերի 5-ի, հոկտեմբերի 25-ի 018-Ա, 019-Ա և 020-Ա որոշումներում: