ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 12-ին կայացել է հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, այլ պաշտոնյաներ։
Հանդիպման ընթացքում Արտակ Քամալյանը ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը, նախագծերի ընտրության կարգն ու չափորոշիչները, փոխառուներին և ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մասնակցության հայտ ներկայացնելու, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման նկատմամբ վերահսկողության և հաշվետվողականության ընթացակարգերը: