Մինչև դեկտեմբերի 31-ը գործող Կառավարության աջակցության ծրագրով Հայաստանում մաքսազերծվել է 2648 մեքենա: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ անդրադառնալով վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների՝ 2023 թվականի դեկտեմբերի ընթացքում առավել շահավետ պայմաններով մաքսազերծելու հնարավորությանը:
Հիշեցնենք, որ մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով 2023 թվականի դեկտեմբերին մաքսազերծելու դեպքում փոխհատուցվելու էր վճարման ենթակա գումարի 40 տոկոսը, այսինքն՝ քաղաքացին վճարելու էր մարքսազերծման գումարի 60 տոկոսը, իսկ պետությունը փոխհատուցելու էր մնացյալ 40 տոկոսը:
5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցման չափը կազմելու էր ընդհանուր գումարի 70 տոկոսը, այսինքն՝ քաղաքացին վճարելու էր հաշվարկված մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի 30 տոկոսը, պետությունը փոխհատուցելու էր մնացյալ 70 տոկոսը: