ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի արդեն նախկին արտգործնախարար Կատրին Կոլոննային Հայաստանին ցուցաբերած գերազանց համագործակցության համար:
«Հարգելի նախարար Կոլոննա, ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ բարեկամության և գերազանց համագործակցության համար, որը մենք հաստատել ենք Հայաստանի համար առանձնապես դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու ձեր շարունակական ջանքերի համար»,- գրել է Արարատ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում։