Հունվարի 11-ին` ժամը 08։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 3-րդ փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «РАФ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1977 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու և կողաշրջվել (վարորդն արգելափակված է): Վրաերթի ենթարկված քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը: Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: