ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին: Դրանցից մեկով կկարգավորվի զենքի շրջանառության ոլորտը. գործադիրի ներկայացուցիչներն առաջարկել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների համար նախատեսել մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն, քննիչներին՝ մարտական նշանակության ատրճանակ: Մյուս նախագծը վերաբերել է զինծառայութուն չանցած 27 տարին լրացած երիտասարդներին առաջարկվող հնարավորություններին:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: