Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արտակ Ոսկանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:
Արտակ Արթուրի Ոսկանյանի կենսագրությունը
Ծնվել է 1988 թվականի հուլիսի 23-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում:
2010 թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը և 2013 թ.՝ նույն բուհի մագիստրատուրան:
2006-2008 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2010-2011 թթ. եղել է ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հետաքննության գծով տեսուչ, 2011-2012 թթ.՝ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչ, 2012-2014 թթ.՝ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության Շահումյանի շրջանի քննչական խմբի քննիչ, ապա՝ ավագ քննիչ, 2015-2016 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ, 2016-2021 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2024 թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ):
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: