Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն՝ Սումգայիթի տեխնոլոգիական պարկից էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակն է ուղարկվել Ուկրաինա:
25 բեռնատարից բաղկացած շարասյունով ուղարկված օգնությունը ներառում է ավելի քան 677 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայանների 22 հավաքածու:
2023 թվականին Ադրբեջանն Ուկրաինային 7,6 մլն դոլարի օգնություն է ուղարկել: