Տալլինը Կիևին 1,2 մլրդ եվրո օգնություն կհատկացնի մինչև 2027 թվականը՝ հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը:
«Ուկրաինան ավելի ու ավելի լավ սպառազինության կարիք ունի։ ԵՄ ռազմարդյունաբերության հզորությունները պետք է ավելացնել, որպեսզի Ուկրաինան ստանա այն, ինչ իրեն պետք է։ Մենք չպետք է որևէ սահմանափակում ունենանք Ուկրաինային զենք մատակարարելու հարցում»,- ասել է նախագահը։
Կարիսը հավելել է, որ Էստոնիան ունի Ուկրաինայի վերականգնման կոնկրետ ծրագիր, որի համար արդարացի կլիներ օգտագործել ռուսական սառեցված ակտիվները: Նա դեմ է արտահայտվել արևմտյան սպառազինությամբ ՌԴ-ին հարվածելու սահմանափակումներին: