Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Խարկովին ռուսական հարվածների պատճառով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցում է 10-ը: Հաղորդվում է ավերածությունների ու վիրավորների մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Ռոստովի, Տուլայի և Կալուգայի շրջաններում ուկրաինական չորս անօդաչու է խոցվել։ Կան ավերածություններ:
Լարված է իրավիճակը նաև մարտի դաշտում: Ռուսական կողմը հայտնում է առաջխաղացման և ուկրաինական տեխնիկան ոչնչացնելու մասին: Հաջողությունների մասին է հայտնում նաև ուկրաինական կողմը: