Նոր Գվինեայի իրավապահ մարմինների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով «աշխատավարձերից անհիմն պահումների» դեմ։
Ոստիկանների բացակայության պայմաններում մայրաքաղաք Պորտ Մորսբիում և այլ շրջաններում զանգվածային անկարգություններ, թալանի ու հրկիզման դեպքեր են արձանագրվել, հաղորդվում է 10-ից ավելի զոհի մասին, կան տուժածներ:
Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Կառավարության ղեկավարի խոսքով՝ շուրջ հազար զինծառայող պատրաստ է արձագանքելու բռնության ցանկացած սրման:
Վարչապետը նաև հայտարարել է, որ աշխատավարձերի հետ կապված խնդիրները պայմանավորված են համակարգային անսարքությամբ, բոլոր պահումները կփոխհատուցվեն: