Տալինը մինչև 2027 թվականը Կիևին 1,2 մլրդ եվրոյի օգնություն կհատկացնի՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման շրջանակում տեղեկացրել է Էստոնիայի նախագահը: «Հարկավոր է ավելացնել ԵՄ ռազմարդյունաբերության հզորությունը: Մենք չպետք է որևէ սահմանափակում ունենանք Ուկրաինային զենք մատակարարելու հարցում»,- ասել է Ալար Կարիսը։ Նա հավելել է, որ Էստոնիան Ուկրաինայի վերականգնման ծրագիր ունի, որի համար արդարացի կլիներ օգտագործել ռուսական սառեցված ակտիվները: Նա դեմ է արտահայտվել արևմտյան սպառազինությամբ ՌԴ-ին հարվածելու սահմանափակումներին:
Զելենսկին էլ նշել է, որ հրադադարն առայժմ անհնար է, դա չի նպաստի քաղաքական երկխոսության վերսկսմանը, այլ միայն հնարավորություն կտա Ռուսաստանին վերազինվելու:
Երեկ Զելենսկին Լիտվայում հանդիպել է այդ երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ, որը հայտնել է Կիևին 200 միլիոն եվրոյի երկարաժամկետ օգնության փաթեթի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում: