«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է հասանելիություն ապահովել օրենքով սահմանված գաղտնիքներին և անհատական տվյալներին: ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է, թե որքանով է նպատակահարմար Հաշվեքննիչ պալատին բժշկական գաղտնի տեղեկության տրամադրումը: Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը հիմնավորել է, որ հանրության և պետության վճարած գումարները պետք է լինեն վերահսկելի: