Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ արդյունքում կլուծվեն ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվեն բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կլինեն հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում:
Որոշմամբ առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 5 բնակելի տարածքներ՝ 5 ընտանիքների (12 անձ): Ցանկում ընդգրկվել են Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաք, Թբիլիսյան խճուղի 5 (Երևանի պետ. էլեկտրատեխնիկական քոլեջի հանրակացարանային մասնաշենք), Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Կոմերիտմիության 2/1 և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1 հասցեների բնակելի տարածքները: