ԱՍՀ նախարարությունից հիշեցնում են, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է (ներառյալ)։
Այն անձինք, ովքեր արդեն իսկ ստացել են 100 000 դրամ միանվագ աջակցությունը, բայց մինչ այժմ չեն ներկայացրել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը, կարող են մուտք գործել համապատասխան հարթակ՝
https://50.socservice.am հղմամբ։
Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև.
ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), դրա բացակայութան դեպքում՝ անձնագրի, նույնականացման քարտի տվյալները։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։
ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
ՔԱՅԼ 5․ «Բանկի ընտրություն» հատվածում անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք քարտային հաշիվ, թե ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել քարտի վրա գրված 16 նիշը։ 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր առայժմ չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ նշելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենալ հաշիվ։
ՔԱՅԼ 6․ Անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք անչափահաս երեխաներ, թե ոչ։
ՔԱՅԼ 7. Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել անչափահասի տվյալները։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր նկատմամբ։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։
ՔԱՅԼ 8. Անհրաժեշտ է սեղմել «Համաձայն եմ» կոճակը, եթե ցանկանում եք տալ համաձայնություն Ձեր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ 2 մլն դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
ՔԱՅԼ 9. Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
ՔԱՅԼ 10․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ:
Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։
-
*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է.
-
նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան.
-
աջակցությանը դիմելու համար պարտադիր է ունենալ քարտային հաշիվ (հակառակ դեպքում ՝ Ձեր դիմումը կմերժվի).
-
75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ ցանկից ընտրելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենան հաշիվ.
-
յուրաքանչյուր չափահաս անձ պետք է լրացնի առանձին դիմում, իսկ անչափահասի դեպքում դիմումը պետք է լրացվի ծնողներից մեկի (կամ խնամակալի կամ հոգաբարձուի) կողմից։