Մեր խնդիրը մեր երկրի անվտանգությունն ամրապնդելն ու ուժեղացնելը պետք է լինի: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն այսպես է արձագանքել Ալիևի հռետորաբանությանը: Հայաստանի ինքնիշխան տարածքից հետ գնալ ստիպելու է մեր ուժը, ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը և թվարկել պաշտպանության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումները:
Պատգամավորի դիտարկմամբ՝ հռետորաբանությունն անընդհատ փոխվում է, և դրա վրա ազդում են նաև միջազգային զարգացումները: Անկախ այդ ամենից՝ հայկական կողմը հարցերը նախ պետք է փորձի լուծել խաղաղ ճանապարհով:
«Բոլոր մակարդակներում պատասխանները կտրվեն, ընդ որում՝ իրավական հարթության մեջ, միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց ինձ համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, ես տեսնում եմ, որ հեռանկար տեսնող սերունդը պետք է այդ խնդիրները լուծի:
Մի՛ մոռացեք, որ 94-ից իրենք գլուխները կախ մտածում էին էն խնդիրների լուծման շուրջ, որը մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից: Հրադադարից հետո իրենք կառուցեցին այն բանակը, որով լուծեցին: Եվ հիմա մենք ունենք կորուստներ, ամեն օր պետք է մեր անվտանգային միջավայրը ուժեղացնենք,- ասել է Անդրանիկ Քոչարյանը և հավելել,- տեսնում եմ, որ Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ, բայց ուրիշ բան, որ մենք ունենանք դրանք կանխելու հնարավորություն: Ու երբ դուք պահանջում էիք հրաժարականը նախարարի, ինքը ինժեներական ամրակայման համար պայմաններ էր ստեղծում: Այդ ամրությունները միայն ամրություններ չեն, դրանք ամրոցներ են»: