Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող պատմական կեղծ թեզեր է հնչեցրել, պնդել, թե իբր Ջերմուկը և Երևանը հնագույն ադրբեջանական քաղաքներ են: Միաժամանակ մեղադրել Հայաստանին՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու համար:
Նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման հնարավորությանը: